Ստանալ կոմպոստ տան պայմաններում

Ինչպես ստանալ սնուցող, «garden gold» (ոսկե այգի) կոմպոստ, որը ձեր այգուն կօգնի ծաղկել

Կոմպոստն ամենակարևոր հավելանյութն է, որը կարող եք տալ ձեր այգուն: Այն պարզ միջոց է ձեր սիզամարգին կամ այգուն սնուցող հումուս ավելացնելու համար, որը խթանում է բույսի աճը և վերականգնում է սպառված հողի կենսունակությունը: Այն նաև անվճար է, հեշտ է պատրաստել և օգտակար է շրջակա միջավայրի համար: Սակայն կոմպոստացումը նաև այլ առավելություններ ունի: 

Կոմպոստացման առավելությունները

Հողի վերականգնում

Կոմպոսոտը հարուստ հումուս է ստեղծում ձեր սիզամարգի և այգու համար: Այն ձեր բույսերին սնուցիչներ է ավելացնում և օգնում է պահպանել օդի խոնավությունը:

Վերամշակում է պարենային և բակային թափոնները

Կոմպոստացումը կարող է օգտագործել արղբարկղի կենցաղային աղբի 30%-ը: Դա կարևոր է, քանի որ աղբավայրում օրգանական նյութերը հանգեցնում են օդի բացակայության, որն էլ պետք է աղբի արագ քայքայման համար: Փոխարենը՝ այն քայքայվելիս վնասակար մեթան գազ է ստեղծում՝ բարձրացնելով գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության մակարդակը:

Հողին օգտակար մարմիններ է տրամադրում

Կոմպոստում միկրոսկոպիկ մարմիններն օգնում են օդավորել հողը, քայքայում են օրգանական նյութերը բույսերի օգտագործման համար, և կանխում են բույսերի հիվանդությունները:

Օգտակար է շրջակա միջավայրի համար

Կոմպոստիացումը քիմիական պարարտանյութերին բնական այլընտրանք է առաջարկում սիզամարգերում և այգիների մարգերում կիրառման դեպքում: 

Նվազեցնում է աղբավայրի թափոնները

Հյուսիսային Ամերիկայում աղբավայրերից շատերը շատ արագ լցվում են: Շատերն արդեն փակվել են: Աղբավայրերի թափոնների մեկ-երրորդը բաղկացած է կոմպոստացման նյութերից: Այդ թափոններն աղբավայրերից հեռացնելը նշանակում է, որ մեր աղբավայրերը (ինչպես նաև՝ վայրի տարածքները) ավելի երկար կծառայեն:

Ինչ ներառել կոմպոստի մեջ

Այն, թե ինչ կարող եք ներառել ձեր կոմպոստի մեջ, որոշակիորեն կախված է նրանից, թե ինչ տեսակի կոմպոստեր ունեք, սակայն ընդհանուր կանոններ ևս կան: Կոմպոստացման ենթակա նյութերը կամ ածխածնի, կամ ազոտի վրա հիմնված են՝ տարբեր աստիճանի: Առողջ կոմպոստի կույտ ստանալու գաղտնիքն այս երկու տարրերի միջև հավասարակշռությունը պահելն է: 

Առողջ կոմպոստի կույտի գաղտնիքը. ածխածին/ազոտ հարաբերակցություն

Ածխածնով հարուստ նյութերը (ճյուղեր, կոթեր, չորացած տերևներ, կեղևներ, փայտի բիտերը, մուլչի կամ թեփի հատիկներ, փշրված թղթե տոպրակներ, եգիպտացորենի ցողուններ, սուրճի զտիչներ, մերկասերմերի փշեր, ձվի կեղևներ, ծղոտ, տորֆի կեղև, փայտի մոխիր) կոմպոստին թեթևություն ու փխրունություն են հաղորդում:

Առողջ կոմպոստի կույտը պետք է ավելի շատ ածխածին, քան ազոտ պարունակի

Ազոտ

Ազոտը կամ սպիտակուցով հարուստ նյութերը (գոմաղբ, սննդային մնացորդներ, մարգագետինների կանաչ խոտեր և կանաչ տերևներ) ֆերմենտներ պատրաստելու հումք են հանդիսանում: 

Առողջ կոմպոստի կույտը պետք է ավելի շատ ածխածին, քան ազոտ պարունակի: Որպես կանոն՝ օգտագործվում են մեկ-երրորդ կանաչ և երկու-երրորդ շագանակագույն նյութեր: Շագանակագույն նյութերի ծավալը թույլ է տալիս, որ թթվածինը թափանցի և սնուցի անտեղ բնակվող օրգանիզմներին: Չափից շատ ազոտը խիտ, գարշահոտ, դանդաղ քայքայվող անաէրոբ զանգված է ստեղծում: Ճիշտ կոմպոստացման հիգիենան նշանակում է ազոտով հարուստ, թարմ նյութի ստեղծում, որը կարող է բուրել ազատ օդում ածխածնով հարուստ նյութի հետ միասին, որը հաճախ թարմ, հիանալի բույր է արձակում: Եթե կասկածում եք, մի քիչ ածխածին ավելացրեք: 

Այս աղյուսակը մանրամասնում է, թե ձեր կոմպոստի տարրերը ինչպես կարող են դասակարգվել.

Նյութ

Ածխածին/Ազոտ

Տեղեկատվություն

Փայտի բեկորներ/կտորներ

Ածխածին

Ածխածնի բարձր մակարդակ, օգտագործել խնայողաբար

Փայտի մոխիր

Ածխածին

Միայն մաքուր նյութերից մոխիրը օգտագործել. մի քիչ շաղ տալ

Թեյի տերևներ

Ազոտ

Չհավաքված կամ պարկերով

Սեղանի կտորներ

Ազոտ

Ավելացնել չոր ածխածնի տարրերի հետ

Ծղոտ կամ խոտ

Ածխածին

Ծղոտն իդեալական է, խոտը (սերմերով) պակաս իդեալական է

Թփի կտորներ

Ածխածին

Փայտե կտորները դանդաղ են քայքայվում

Կտրտված թուղթ

Ածխածին

Խուսափել փայլուն թղթերի և գունավոր թանաքների օգտագործումից

Ջրիմուռ և լամինարիա

Ազոտ

Կիրառել բարակ շերտերով, հանքանյութերի լավ աղբյուր է

Թեփի հատիկներ

Ածխածին

Ածխածնի բարձր մակարդակ, ավելացնել շերտերով՝ ագլուտինացիայից խուսափելու համար 

Սոճիների փշեր

Ածխածին

Թթվային, օգտագործել չափավոր քանակությամբ

Թերթ

Ածխածին

Խուսափել փայլուն թղթերի և գունավոր թանաքների օգտագործումից

Տերևներ

Ածխածին

Կտրտված տերևներն ավելի շուտ են քայքայվում

Սիզամարգի և այգու մոլախոտեր

Ազոտ

Օգտագործել միայն սերմացու չհանդիսացող մոլախոտերը

Քարխոտի կանաչ տերևներ

Ազոտ

Կոմպոստի գերազանց ակտիվացնող

Խոտի կտրտանքներ

Ազոտ

Ավելացնել բարակ շերտերով, որպեսզի չխճճվեն 

Այգու բույսեր

--

Օգտագործել միայն առողջ բույսեր

Մրգի և բանջարեղենի մնացորդներ

Ազոտ

Ավելացնել չոր ածխածնի տարրերի հետ

Ծաղիկներ, կտրուկներ

Ազոտ

Երկար փայտային կտրուկները մանր մասերի բաժանել

Ձվի կեղև

Նեյտրալ

Լավագույնը մանրացված տարբերակն է

Չորացնող կտորներ

Ածխածին

Լավագույնը բնական մանրաթելերիցն է

Եգիպտացորենի կողրեր, ցողուններ

Ածխածին

Դանդաղ է քայքայվում, լավագույնը մանրացված տարբերակն է 

Սուրճի մրուր

Ազոտ

Կարող են ներառվել նաև զտիչները

Հավի գոմաղբ

Ազոտ

Կոմպոստի գերազանց ակտիվացնող

Ստվարաթուղթ

Ածխածին

Նյութը մանրացնել, որպեսզի չխճճվեն

 

Արդյո՞ք կա որևէ բան, որը ոչ մի դեպքում չպետք է ներառեմ կոմպոստի մեջ

Մի կոմպոստացրեք միս, ոսկորներ կամ ձկան մնացորդներ (դրանք վնասատուներին կգրավեն), եթե չեք օգտագործում այդ նպատակով նախատեսված հատուկ կոմպոստեր:

Խուսափեք անթառամ մոլախոտերի և հիվանդ բույսերի օգտագործումից, քանի որ կարող եք մոլախոտերի սերմեր կամ հիվանդություններ տարածել կոմպոստի միջոցով:

Մի օգտագործեք կենդանիների աղբ այն կոմպոստում, որն օգտագործվելու է սննդային բույսերի համար:

Բանանի, դեղձի և նարնջի կեղևները կարող են թունաքիմիկատների մնացորդներ պարունակել և չպետք է ներառվեն կոմպոստի մեջ:

Սև ընկույզի տերևներև չպետք է կոմպոստացվեն:

Թեփը կարող է կոմպոստին ավելացվել, սակայն այն պետք է խառնվի կամ շաղ տրվի՝ ագլուտինացիայից խուսափելու համար: Համոզվեք, որ թեփը մաքուր է և կտրող սարքի մեխանիկական կամ շղթայի յուղի մնացորդ չի պարունակում:

ԽՈՐՀՈՒՐԴ. Կոմպոստի պահելը խոհանոցում

Մինչ կոմպոստին ավելացնելը՝ պարենային թափոնները պահեք կափարիչով և բռնակով կոնտեյների մեջ՝ լվացարանի տակ:  Օդային զտիչով կամ կերամիկական մոդելով չժանգոտվող պողպատից կոմպոստի դույլը կվերացնի հոտը: Եթե դեմ չեք երբեմն զգացվող հոտին, ապա կարող եք պաղպաղակի հին տուփ օգտագործել: Մեծ կտորները մանրացրեք՝ մինչև արկղում կամ տուփում տեղավորելը: 

Բակային թափոնների մասին

Բակային և այգիների թափոնների դեպքում տարբեր կոմպոստացման նյութեր տարբեր տեմպերով են քայքայվում, սակայն նրանք ի վերջո բոլորն էլ քայքայվում են: Եթե ցանկանում եք կոմպոստացման գործընթացն արագացնել, ապա մեծ նյութերը փոքր կտորների վերածեք: Տերևների և խոտի կտորները նույնպես հրաշալի են կոմպոստի համար, սակայն պետք է շաղ տրվեն աղբարկղի մեջ այլ նյութերի հետ միասին, լցվեն կույտի մեջտեղում և խառնվեն: Խուսափեք դրանք հաստ շերտերով ավելացնելուց, քանի որ դրանք կխճճվեն և կնվազեցնեն օդավորումը, ինչը դանդաղեցնում է կոմպոստացման գործընթացը:

Ձեր կոմպոստին այգու հող ավելացնելով՝ կկարողանաք ցանկացած հոտ քողարկել, իսկ հողի միկրոօրգանիզմները կարագացնեն կոմպոստցման գործընթացը:

Տերևների կոմպոստացում

Եթե կոմպոստի կոնտեյների մեջ ներառելու շատ տերևներ ունեք, կարող եք պարզապես տերևների կույտը կոմպոստացնել: Կույտը տեղակայեք նորմալ ջրահեռացում ունեցող վայրում. ստվերոտ տարածքը կօգնի կույտը չորանալուց պահպանել: 

Տերևների կույտը պետք է առնվազն 4' տրամագիծ և 3' բարձրություն ունենա: Կեղտի շերտ ներառեք տերևների յուրաքանչյուր ֆուտի արանքում: Կույտը բավականին խոնավ պետք է լինի, որ երբ կույտից նմուշ վերցվի և ձեռքով ճզմվի, մի քանի կաթիլ հեղուկ հայտնվի: Կույտը չպետք է շատ պինդ փաթեթավորվի: 

Կույտը կկոմպոստացվի 4-6 ամսում՝ մուգ և փխրուն նյութի տեսքով: Տերևների կոմպոստը լավագույնս օգտագործվում է որպես հողի օրգանական բարելավման և օդավորման միջոց, այն սովորաբար որպես պարարտանյութ չի օգտագործվում, որովհետև քիչ սննդարար նյութեր է պարունակում:

ԽՈՐՀՈՒՐԴ. Տերևների խառնուրդից թեյ

Օգտագործեք տերևները ձեր բույսերի համար սննդարար «թեյ» պատրաստելու համար: Պարզապես տերևների փոքրիկ կույտը փաթաթեք կտորից պարկի մեջ և ընկղմեք աղբարկղի կամ ջրի մեծ դույլի մեջ: Թողեք երեք օր, այնուհետև հեռացրեք «թեյի պարկը» և պարունակությունն ավելացրեք կոմպոստին: Պարարտացված ջուրը փոքրիկ դույլով վերցրեք ու ջրեք բույսերը և թփերը: 

Ինչպես կոմպոստացնել

  1. Կոմպոստի կույտը սկսեք մերկ հողի վրա: Դա հնարավորություն է տալիս որդերին և մյուս օգտակար օրգանիզմներին օդավորել կոմպոստը և տեղափոխվել ձեր այգիների մարգեր:
  2. Սկզբում դասավորեք փոքր ճյուղերն ու ծղոտը մի քանի դյույմ խորությամբ: Դա օգնում է ջրահեռացմանը և կույտերի օդավորմանը:
  3. Կոմպոստի նյութերն ավելացրեք շերտերով՝ խոնավ և չոր շերտերի հերթականությամբ: Խոնավ բաղադրիչները սննդային մնացորդներն են, թեյերի պարկերը, ջրիմուռները և այլն: Չոր նյութերն են ծղոտը, տերևները, թեփի հատիկները և փայտի մոխիրը: Եթե փայտի մոխիր ունեք, բարակ շերտերով շաղ տվեք, հակառակ դեպքում դրանք իրար կկպչեն ու կդանդաղեցնեն քայքայումը: 
  4. Ավելացրեք զանգված, կանաչ զանգված (երեքնուկի, հնդկացորենի, ցորենի, խոտի կտրանքներ) կամ ցանկացած այլ ազոտի աղբյուր: Սա ակտիվացնում է կոմպոստի կույտը և արագացնում է գործընթացը:
  5. Կոմպոստը խոնավ պահեք: Երբեմն ջրեք կամ թողեք, որ անձրևն իր գործն անի:
  6. Ծածկեք նրանով, ինչ որ ունեք՝ փայտե, պլաստիկե ծածկոց, գորգե կտորներ: Ծածկույթն  օգնում է պահպանել խոնավությունն ու ջերմությունը, որոնք կոմպոստի երկու հիմքերն են: Ծածկույթը նաև կանխում է անձրևի հետևանքով կոմպոստի շատ ջրվելուց: Կոմպոստը պետք է խոնավ լինի, սակայն ոչ թրջված կամ թաց:
  7. Շրջեք: Մի քանի շաբաթը մեկ կույտը եղանով կամ բահով արագ շրջեք: Դա օդավորում է կույտը: Թթվածինն անհրաժեշտ է, որպեսզի գործընթացն աշխատի, իսկ շրջելը թթվածին է «ավելացնում»: Դուք կարող եք այս քայլը բաց թողնել, եթե ծղոտի պես կոշտ նյութի պատրաստի պաշար ունեք: Երբ կոմպոստի կույտը պատրաստ է, նոր նյութեր ավելացրեք՝ դրանք շերտերով ավելացնելու փոխարեն խառնելով ավելացնելով: Կոմպոստը խառնելը կամ շրջելը կոմպոստացման նյութերն օդավորելու և գործընթացը մինչև ավարտն արագացնելու բանալին է: Եթե ցանկանում եք կոմպոստեր գնել ձեր սեփական կոմպոստի կույտը պատրաստելու փոխարեն կարող եք դիտարկել ռեվերսային մեխանիզմով կոմպոստեր գնելու տարբերակը, որը հեշտացնում է կոմպոստի պարբերաբար խառնումը: 

Ինչպես կոմպոստեր ընտրել

Ձեզ համար կոմպոստերի լավագույն տարբերակի ընտրությունը ներառում է երեք հիմնական գործոն հաշվի առնելը. 

Որտեղ եք ապրում

Ինչ եք կոմպոստացնելու

Արդյոք ցանկանում եք ձեր կոմպոստը ձեռքով շրջել, թե՝ ոչ

  • Որտե՞ղ եք ապրում

Հիմնականում ի՞նչ եք կոմպոստացնելու

 

Հիմնականում պարենային թափոնների կոմպոստացում

Պարենային թափոնների և որոշակի բակային թափոնների կոմպոստացում

Շատ բակային թափոնների կոմպոստացում

Քաղաքային (առանց բացօթյա տարածքի)


Որդերի արկղ (վերմիկոմպոստացում)

   

Քաղաքային (որոշակի բացօթյա տարածք, բակ կամ պատշգամբ)

Որդերի արկղ կամ ռեվերսային մեխանիզմով կոմպոստեր

ռեվերսային մեխանիզմով կոմպոստեր

 

Քաղաքամերձ (բակով)

Փակ արկղ կամ ռեվերսային մեխանիզմով կոմպոստեր

Փակ արկղ կամ ռեվերսային մեխանիզմով կոմպոստեր

Փակ կամ սեփական ձեռքերով պատրաստված արկղ

Գյուղական (բակով/հողամասով)

Փակ արկղ կամ ռեվերսային մեխանիզմով կոմպոստեր

Բաց կոմպոստի կույտ, փակ արկղ կամ կոմպոստեր 

Բաց կոմպոստի կույտ կամ մի քանի փակ արկղեր 

 

Եթե պատրաստ եք 1-2 շաբաթը մեկ շրջել և ապրում եք այնպիսի վայրում, որտեղ բացօթյա տարածքն ու ածխածնով հարուստ նյութերը հասանելի են, փակ արկղերն ու բաց կոմպոստի կույտերը կարող են հարմար լինել ձեզ: Եթե ապրում եք քաղաքային վայրում և ձեր մեջքը պատրաստ չէ շրջելուն, ապա ռեվերսային մեխանիզմով կոմպոստերները և որդերի արկղերը լավ տարբերակներ են: Կարդացեք ավելին այս տարբերակների, ինչպես նաև կոմպոստացման այլ տարբերակների մասին: 

 

Կոմպոստացման պարզագույն մեթոդներ 

 «Առանց շրջելու» կոմպոստացում

Կոմպոստացման ամենամեծ գործը ժամանակ առ ժամանակ կույտը շրջելն է: Այնուամենայնիվ, «առանց շրջելու» կոմպոստացմամբ ձեր կոմպոստը կարող է օդավորվել առանց շրջելու:

Գաղտնիքը կույտը կառուցելիս բավարար չափով ծղոտի պես կոշտ նյութի մանրակրկիտ խառնումն է: Կոմպոստը կզարգանա այնքան արագ, որքան որ այն կզարգանար կանոնավոր կերպով շրջվելու դեպքում, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազոտի մակարդակը կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քան շրջված կոմպոստի դեպքում:

«Առանց շրջելու» կոմպոստացման դեպքում նոր նյութերն ավելացրեք կույտի վերին մասում և թարմ կոմպոստը վերցրեք ներքևի մասից: Դա կարելի է հեշտությամբ անել Aerobin Composter-ում կամ Eco King կոմպոստային արկղում:

Փակ կոմպոստի արկղեր

Փոքրամասշտաբ բացօթյա կոմպոստացման համար փակ արկղերն ամենապրակտիկն են: Փակ արկղերն ընդգրկում են. 

  • Սեփական ձեռքերով պատրաստված արկղեր

Ամենաէժան մեթոդը սեփական ձեռքերով ծանր տիպի աղբարկղից պատրաստելն է: Պարզապես շարքերով  1.5 սմ օդավորման անցքեր սղոցեք աղբարկղի կողքերով՝ միմյանցից մոտավորապես 15 սմ հեռավորությամբ: Արկղը լցրեք ածխածնով և ազոտով հարուստ նյութերով (տես աղյուսակը վերևում): Երբեմն խառնեք պարունակությունը, որպեսզի խուսափեք անաէրոբ օդափոսերից և արագացնեք կոմպոստացման գործընթացը: Եթե կափարիչն ապահով է, ապա արկղը կարելի է կողքի շրջել ու պտտել, 2″ երկարությամբ եղենափայտ (օգտագործեք 2 × 2 կամ 2 × 4) կարող է արմացվել ներսից վերևից ներքև, որպեսզի օգնի նյութը շրջել: Առանց դրա պարունակությունը հակված է մնալ իր տեղում, մինչ արկղը պտտվում է: 

 

  • Ստանդարտ կոմպոստի արկղեր/Կաթսաներ

Մեկ այլ տարբերակ կոմպոստի արկղն է, որը երբեմն անվանվում է «կոմպոստի կաթսա»: Կոմպոստի արկղերը կողքերից և վերևից փակ են, իսկ ներքևից բաց են, որպեսզի անմիջապես հողի վրա նստեն: Սրանք սովորական կոմպոստացման միավորներ են բնակավայրերում, որտեղ արկղերն ավելի փոքր են, սակայն բավականին փակ են վնասատուների համար: Այս արկղերն էժան են, սակայն դժվար է կոմպոստը շրջելը, այնպես որ կոմպոստ արտադրելը կարող է մի քանի ամիս տևել: Այս արկղերը պլաստիկե բարակ պատերով են և կարող են եզրերում ճաքել, հատկապես սառեցման դեպքում: 

 

  • Ռեվերսային մեխանիզմով կոմպոստեր

Ամենաարդյունավետ փակ արկով մեթոդը ռեվերսային մեխանիզմով կոմպոստերն է: Թմբկային/ռեվերսային համակարգերում հնարավոր է համեմատաբար բարձր ջերմաստիճան պահպանել, քանի որ կոնտեյները գործում է որպես մեկուսացում և, որովհետև շրջումը մանրէներին օդավորված և ակտիվ է պահում: Որոշ նմուշներ 

ներքին «թիակներ» կամ «օդավորման սեպեր» ունեն, որոնք օգնում են, որպեսզի օդ անցնի կոմպոստի մեջ և կանխում են կոմպոստացման նյութերի կպումը: Մյուս նմուշները ծայրերին օդավորման համար անցքեր ունեն: Սա մեծապես արագացնում է կոմպոստացման գործընթացը:

 

Փակ «ռեվերսային մեխանիզմով» համակարգն առաջարկում է հետևյալ առավելությունները. 

Արագացնում է կոմպոստացման գործընթացը

Կոմպոստքացնում է ողջ տարին ներքին բարձր ջերմաստիճանի շնորհիվ

Կրծողները, ջրարջերը, շներն ու մյուս կենդանիները չեն կարող հասնել

Կոմպոստը կոկիկ կերպով փակ ու անհոտ է պահում, հարմար է բնակավայրերի ու տեռասներով կամ բակերով մեծ բնակարանների համար

 

Հաջող կոմպոստացման խորհուրդներ

 

Ակտիվացրեք ձեր կոմպոստը

«Ակտիվատորները» կարող են ավելացվել ձեր կոմպոստին քայքայումը սկսելու և կոմպոստացումն արագացնելու համար: Ընդհանուր առմամբ, կոմպոստի ակտիվատորներն ընդգրկում են քարխոտի տերևներ, խոտի կտրտանքներ, երիտասարդ մոլախոտեր, և հավի լավ փտած գոմաղբ: 

 

Ձեր կոմպոստը գրավու՞մ է թռչող միջատներին

Կոմպոստի կույտը սովորաբար գրավում է մրգային փոքր ճանճերին: Նրանց վանեք՝ ծածկելով բանջարեղենային և մրգային ցանկացած նյութ: Ձեր կոմպոստի արկղի կողքին խոտի կտրտանքներ պահեք, և երբ կույտին պարենային նոր թափոն եք ավելացնում, ծածկեք այն մեկ կամ երկու դյույմ կտրտանքով: Կիտրոնի կամ կալցիումի ավելացումը նույնպես կվանի ճանճերին:

 

Ձեր կոմպոստի կույտը վա՞տ է բուրում

Սա կարող է խնդիր լինել փոքր հողամասերով և մոտ ապրող հարևաններով քաղաքային և մերձքաղաքային վայրերում: Նվազեցրեք կամ վերացրեք բույրերը հետևալ երկու ձևերով. նախ՝ հիշեք, որ կոմպոստին ոսկորների կամ մսի մնացորդներ չպետք է ավելացնեք: Երկրորդ՝ նոր ավելացումները ծածկեք չոր խոտի կտրտանքներով կամ նմանատիպ մուլչով: Կիտրոնի կամ կալցիումի ավելացումը նույնպես կլանում է հոտը: Եթե կոմպոստից ամոնիակի հոտ է գալիս, ավելացրեք ածխածնով հարուստ տարրեր, ինչպիսիք են ծղոտը, տորֆի մոխիրը կամ չոր տերևները: 

 

Ձեր կոմպոստի կույտը գոլորշի՞ է արձակում

Ոչ մի խնդիր: Տաք, շոգենման կույտը նշանակում է, որ բազմաթիվ մանրադիտակային կենդանիներ աշխատում են կոմպոստի պատրաստման ուղղությամբ:


Ձեր կոմպոստը թա՞ց է

Սա ընդհանուր խնդիր է հատկապես ձմռանը, երբ ածխածնային նյութերը քիչ են: Այս խնդիրը լուծելու համար դուք պետք է կոմպոստի առողջ ազոտ-ածխածին հավասարակշռությունը վերականքնեք:

 

Խամրած տերևներն ու խոտերի կտրտանքները խճճվում են միմյանց հե՞տ

 

Սա ընդհանուր խնդիր է՝ կապված կոմպոստերի  մեջ ավելացված նյութերի հետ: Թաց նյութերը կպչում են իրար և դանդաղեցնում են օդավորման գործընթացը: Երկու պարզ լուծում կա. կամ այդ նյութերը դրեք կոմպոստերի կողքը և այլ բաղադրիչների հետ աստիճանաբար ավելացրեք, կամ դրանք մանրացրեք եղանով: Խոտի կտրտանքներն ու տերևները պետք է խառնվեն մնացած նյութերի հետ, որպեսզի լավագույն արդյունքը ստանաք: 

 

Ջրարջերի հետ խնդիրնե՞ր կան

Եթե ձեր տարածքում ջրարջեր կան, ապա, բնականաբար, կոմպոստի կույտը նրանց կգրավի: Խնդրի լավագույն լուծումը նրանց մուտքը կոմպոստին արգելելն է: (Թակարդներն ու թունավորումը շատ ավելի խնդիրներ կստեղծի, քան պետք է):  Փայտե կամ մետաղական կափարիչ կարելի է հեշտությամբ դնել այս էջի վերևում նշված կույտի վրա, կամ կարող եք ապահով և հարմար կափարիչներով կոմպոստի արկղեր գնել, որոնք պաշտպանում են միջատներից (Ինչպես Aerobin-ը կամ Jora JK270-ը):

 

Շարժական հաճույք

Կոմպոստի արկղի տակի հողը հաջորդական ջրերի արդյունքում հարստանում է ֆիլտրված սննդարար նյութերով: Դուք արկղը կարող եք տեղակայել այն հողակտորի վրա, որն ապագայում պատրաստվում եք օգտագործել բուսական կամ ծաղկային մարգի, կամ մրգատու ծառի համար: Յուրաքանչյուր տարի կարող եք արկղն այլ տարածք տեղափոխել. դուք կրկնակի օգուտ կունենաք՝ արկղի կոմպոստը և նոր տնկարկների համար պատրաստ սնուցող հողի մարգ:

 

Օգտվեք աշնան առատաձեռնությունից

Փոքրիկ բակային կոմպոտտացման համար ամենամեծ մարտահրավերը բավարար քանակությամբ ածխածնային նյութեր գտնելն է, որպեսզի հավասարակշռեն պարենային թափոններից, մրգի և բանջարեղենի կեղևներից, սուրճի մրուրից, խոտի կտրտանքներից և այլ թարմ նյութերից ազոտով հարուստ նյութերի կանոնավոր ավելացումը:

 

Իսկ ի՞նչ կասեք քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց վերաբերյալ: Մենք կարո՞ղ ենք ներսում կոմպոստացնել:

 

Նույնիսկ, եթե դուք ապրում եք բնակարանում կամ այլ քաղաքային վայրում, դուք կարող եք օրգանական թափոնները կրճատել և ձեր սեփական կոմպոստն արտադրել ծաղկամանային բույսերի, պատշգամբի բույսերի կամ տեղական համայնքային այգում ձեր հողակտորի համար: Ներսում կոմպոստացման մի քանի միջոցներ կան, որոնք առանց հոտ են և կոմպակտ նույնիսկ փոքր բնակարանների համար: 

 

Մոլախոտերի սերմերի մասին

Կոմպոստացման խոչընդոտներից մեկը ձեր այգում մոլախոտերի նոր սերմերի առաջացումն է: Դա պայմանավորված է դանդաղ կամ թերի կոմպոստացմամբ, որը ցանկացած կամ բոլոր մոլախոտերի սերմերի ոչնչացման համար բավարար ջերմություն չի արտադրում:  Կոմպոստում մոլախոտի սերմերը տհաճություն են առաջացնում, քանի որ, երբ կոմպոստը տեղափոխվում է այգու մարգ, կոմպոստը սնուցում է մոլախոտերին և դրանց ավելի ամուր դարձնում: Տնային կոմպոստացման արկղերի կամ կույտերի դեպքում մոլախոտի սերմերի վերացումը երկակի է. 

  1. Համոզվեք, որ ձեր պարարտանյութը բավականաչափ տաք է:

Ձեռքով ստուգեք կույտի մեջտեղի մասը. այն պետք է բավականաչափ տաք լինի այնպես, որ անհարմարություն զգաք: Մասնավորապես, ջերմաստիճանը պետք է լինի 130 - 150 F: 140 աստիճանի պայմաններում մոտ 30 օր է տևում մոլախոտի բոլոր սերմերի սպանումը:

  1. Խառնեք ձեր կույտը:

Մինչդեռ կոմպոստը զանգվածի կենտրոնում կարող է տաք լինել, արտաքին կողմից այն ավելի սառն է, որը սերմերին գոյատևելու հնարավորություն է տալիս:  Խառնելն ավելի սառը նյութը բերում է ավելի տաք տարածք, ինչպես նաև մեծացնում է օդավորումը, որն օգնում է հասնել ջերմության ավելի բարձր մակարդակի: Ռեվերսային մեխանիզմով կոմպոստերները շատ օգտակար են սրա համար: 

Կենդանիների համար պառկելու խոտեղեն գնելիս կամ Ձեր կոմպոստը մեծացնելու համար մուլչ կամ ածխածնով հարուստ նյութ օգտագործելիս համոզվեք, որ կոմպոստի միջոցով սերմեր չեք փոխանցում ձեր այգուն: Օրինակ՝ համոզվեք, որ ծղոտ ունեք, ոչ թե խոտ, քանի որ ծղոտը մեծամասամբ առանց սերմերի է: Վաճառքի աշխատակիցներին հարցրեք, թե արդյոք այս ապրանքներում սերմերի առկայության վերաբերյալ բողոքներ եղել են:

Տեսադարան

Կապ

3 Հարկ 5- րդ սենյակ
28 , Ռուբինյանց փողոց, Երևան
Հեռախոս: +374 93 515251