Կենսահումուսի հատկությունները

Հողի բերրիությունը զգալիորեն  պայմանավորված է անձրևորդերի կենսագործունեությամբ:Անձրևորդերը իրենց մարսողական ուղու միջով անցկացնելով  հողը, օրգանական նյութերի հետ միասին, մանրացնում են այն մինչև միատարր զանգված,որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը:Անձրևորդերի կողմից հողի շերտերում առաջացած բազմաթիվ և բազմակիլոմետրանոց թունելների միջով բույսի արմատներին է հասնում օդ և սննդատարրերով հագեցած ջուր:Մահացած անձրևորդները,իրենց հերթին,սննդի կարևոր աղբյուր են հողային օգտակար մանրէների  համար:Պարզվել  է, որ հողային կարմիր որդերը սնվելով գոմաղբով, վերափոխում են այն կենսահումուսի,որը հանդիսանում է  անգերազանցելի օրգանական պարարտանյութ:Այսպես ծնվեց գյուղատնտեսության զարգացման ևս մեկ ուղղություն` որդաբուծություն( վերմիկուլտուրա):Ինչպես պարզվեց հետագայում,որդերը, բացի գոմաղբից,սնվում են գործնականորեն ցանկացած օրգանական նյութերով` բուսական մնացորդներ, սննդի թափոններ և այլն:

1959թ. Ամերիկայում ստացան կալիֆոռնիական կարմիր որդի հիբրիդը,որն ակտիվ գործում է արհեստական (արդյունաբերական) պայմաններում: Օրվա ընթացքում որդը օգտագործում է իր կշռին հավասար սնունդ` մոտ 1գ:Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով  վերափոխվում է 600 կգ  կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի  կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար:

 Կենսահումուսը թանկարժեք  բնական պարարտանյութ է, որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Այն  հագեցած է խոնավությամբ, խոնավակայուն է, ունի մեխանիկական ամրություն:Կենսահումուսը հարուստ  է  կալիցիումով,որն իջեցնում է շրջապատի թթվայնությունը` անբարենպաստ պայմաններ ստեղծելով հողում հիվանդությունների զարգացման համար:

 Ինտենսիվ  ֆերմենտացիայի շնորհիվ կենսահումուսը պարունակում է  կենսաբանական ակտիվ նյութեր (աուկսիներ), որոնք նպաստում են սերմերի  ծլմանը, ուժեղացնում սածիլի կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, արագացնում նրանց աճն ու զարգացումը, ապահովելով բարձր որակի մթերքի ստացումը:Կենսահումուսով աճեցրած բերքը էկոլոգիապես մաքուր է և  չի պարունակում նիտրատներ, ծանր մետաղներ:

 Կենսահումուսի  յուրահատուկ միկրոֆլորան վերկանգնում է հողի բոլոր ֆունկցիաները և բարձրացնում բերրիությունը:Իր բակտերային ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին:Կենսահումուսը պարունակում է չոր օրգանական նյութ` 40-60% ,հումուս` 10-12, ազոտ`1-3, ֆոսֆոր` 1.3-2.3, կալիում` 1.2-2.5, կալցիում` 4.5-8.0, մագնեզիում` 0.5-2.3, երկաթ`0.5-2.5%: Անկենդան հողը վերակենդանացնելու համար մեկ հեկտարին անհրաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս:

Այն որպես օրգանական պարարտանյութ  կարելի է օգտագործել բոլոր մշկաբույսերի տակ:

 Կենսահումուս ստանալու համար  անհրաժեշտ որդի քանակը հաշվարկելիս պետք է ելնել տվյալ տնտեսության կենսահումուսի պահանջից և գոմաղբի առկայությունից: Մեկ հեկտար վարելահողը կենսահումուսով  պարարտացնելու դեպքում կպահանջվի 3-4 տոննա կենսահումուս,որը կարելի է ստանալ 6-7 տոննա գոմաղբից:Մեկ տոննա գոմաղբի արագ վերամշակման համար (ապրիլ- հուլիս) պահանջվում է 6000 հասուն որդ: Նշված քանակի որդերի բազմացման համար անհրաժեշտ է մեկ քառակուսի մետր մակերեսով ( 1մx1մ) 35-40 սմ հաստությամբ գոմաղբ: Մեկ միավոր որդերի բազմացումը կարելի է սկսել 1000 որդից` 50x50x40սմ փատյա կամ պլաստմասայից  արկղերում:

Տեսադարան

Կապ

3 Հարկ Առաջին սենյակ
19ա , Խանջյան փողոց Երևան
Հեռախոս: +374 60 747402 | +374 93 515251