Կենսահեղուկը որպես օրգանական պարարտանյութ և աճի խթանիչ:

Բույսերը  հիվանդություններից պաշտպանելու համար կենսահումուսի առանձնահատուկ  հատկությունների օգտագործման  գաղափարը հանգեցրել է հեղուկ, խտացրած պատրաստուկի ստեղծմանը: Հեղուկ կենսահումուսը (կենսահեղուկ) բաց դարչնագույն  հեղուկ է, հումինային նյութերի բարձր պարունակությամբ: Լուծված և ֆիզիոլոգիապես ակտիվ վիճակում կենսահումուսը  պարունակում է  մի շարք  բաղադրիչներ`

հումատներ, ֆուլվոթթուներ, ամինաթթուներ, վիտամիններ, ֆիտոհորմոններ, միկրո և մակրոտարրեր, հողային մանրէների սպորներ: Այդ բոլոր նյութերը  յուրացվում են բույսերի կողմից և ազդում բջջային մակարդակով` ուժեղացնելով բույսերի իմունային համակարգը,որի շնորհիվ բույսը կարողանում է դիմակայել հիվանդությունների հարուցիչներին և ստրեսային իրավիճակներին(երաշտ,բարձր և ցածր ջերմաստիճաններ և այլն):

Կենսահումուսի ջրային լուծույթի պատրաստումը: Անհրաժեշտ է 2կգ կենսահումուսը լուծել եռացրած, մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10լ ջրում և  թողնել 12 ժամ: Լուծույթի նստվածքի վրայի հեղուկը հենց  կենսահումուսի լուծույթն է 0.03% խտությամբ: Այն պետք է  զգուշորեն առանձնացնել նստվածքից, քամել և լցնել շշերի մեջ: Կենսահեղուկը պահանջվող խտություններով օգտագործելու ընթացում նոսրացնում են ջրով:

Տեսադարան

Կապ

3 Հարկ Առաջին սենյակ
19ա , Խանջյան փողոց Երևան
Հեռախոս: +374 60 747402 | +374 93 515251