Սերմերի նախացանքային մշակում

Սերմերի նախացանքային մշակումը ճնշում է  հիվանդությունների հարուցիչներին, բարձրացնում է սերմերի ծլունակությունը և  ծլարձակման էներգիան, խթանում արմատագոյացումը: Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարվում է 1:5 հարաբերության լուծույթում (100մլ կենսահեղուկը 0.5լ ջրում): Սերմերի մշակումը կատարվում է մառլյայի տոպրակներով` 8ժամ տևողությամբ: Կարտոֆիլի պալարները մշակում են 1:25 հարաբերության լուծույթով (400մլ կենսահեղուկը 10լ ջրում): Կարտոֆիլի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել մեկ շերտով, լույսից պաշտպանված տեղում և ցողել լուծույթով մինչև թրջվելը, այնուհետև ծածկել 10-12 ժամ տևողությամբ:

 Խաղողի կտորնները և պտղատուների տնկիների  արմատները թրջում են 1:25  հարաբերությամբ լուծույթով` 24 ժամ տևողությամբ:

Տեսադարան

Կապ

3 Հարկ Առաջին սենյակ
19ա , Խանջյան փողոց Երևան
Հեռախոս: +374 60 747402 | +374 93 515251