Արտաարմաատային սնուցում

Հանդիսանում է հիվանդություններից պաշտպանության և  բերքատվության բարձրացման առավել արդյունավետ միջոց: Մշակումը պետք է կատարել 1:10 հարաբերության լուծույթով (100մլ կենսահեղուկը 1լ ջրում), 2-3 անգամ` սեզոնում: Ցողել առավոտյան ժամերին, մանր դիսպերսիոն սրսկիչով` մառախուղի տեսքով:

 Բանջարանոցային  բույսերի առաջին արտարմատային սնուցումը կատարվում է 5-6 տերևի փուլում, սածիլով մշակելու դեպքում` սածիլացման 3-4րդ օրում:Կարտոֆիլի մշակման դեպքում կարելի է համատեղել կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող պատրաստուկներով:Հետագա սրսկումները անցկացնել 10-14 օր հետո:Լոլիկի, վարունգի, սմբուկի ծաղկման փուլում, ճակնդեղի, բողկի, գազարի արմատապտուղ կազմելու ընթացքում, կարտոֆիլը` ծլելուց հետո: Բույսերը հիվանդություններով վարակվելու դեպքում մշակումները կատարվում են հաճախ:

 Կենսահեղուկը համատեղելի է  թունաքիմիկատների հետ, որը թույլ է տալիս սնուցումը համատեղել վնասատուների և հիվանդությունների դեմ տարվող պայքարի հետ: Կենսահեղուկի զուգակցված օգտագործումը պեստիցիդների հետ իջեցնում է դրանց բացասական աղդեցությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը, ինչպես նաև քմիական պաշտպանության միջոցների չափաքանակի իջեցման շնորհիվ հնարավորություն է տալիս նվազեցնել պեստիցիդային ծանաբեռնվածությունը ագրոհամակեցությունների վրա:

 Այսպիսով, կենսահեղուկը բույսերի վրա օգտագործելիս ցուցաբերում է հետևյալ հատկությունները.

    Բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլարձակման էներգիան
    Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը
    Խթանում է արմատագոյացումը, բույսերի աճը և զարգացումը
    Մեծացնում  է բույսերի ֆոտոսինթեզը
    Ուժեղացնում  է բույսերի իմունիտետը
    Գյուղատնտեսական մթերքներում փոքրացնում է նիտրատների, ծանր մետաղների և ռադիոնուկլիդների քանակը
    Մթերքում բարձրացնում է շաքարների, սպիտակուցների և վիտամինների քանակը
    Բարձրացնում է բերքատվությունը և կրճատում բերքի հասունացման ժամկետները:

Օրգանական հեղուկ  պարարտանյութի օգտագործումը հնարավորություն կտա աննշան ծախսումների դեպքում ապահովել էկոլոգիապես մաքուր մթերքի բարձր բերքի ստացումը:

Տեսադարան

Կապ

3 Հարկ Առաջին սենյակ
19ա , Խանջյան փողոց Երևան
Հեռախոս: +374 60 747402 | +374 93 515251