Ցիտրուսային ծառերի համար

Կախված ձեր բնակության վայրից, ցիտրուսային ծառերի մշակումը կարող է բարդ խնդիր լինել: Թույլ արևն ու հասունացման կարճ սեզոնը որոշ վայրերում կարող են մրգի բերք պարգևել, սակայն հաջողության կարելի է հասնել հաստատակամության և պատշաճ խնամքի միջոցով: Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, ցավոք,ամենայն հավանականությամբ, դուք կբախվեք վնասատուների առաջացրած խնդիրներին: Որոշակի անցանկալի միջատներ սիրում են ցիտրուսային բույսեր, սակայն դուք չեք ցանկանում օգտագործել վնասակար կամ թունավոր միջատասպան միջոցներ, քանի որ ցանկանում եք ուտել ձեր աճեցրած բերքը: Թունաքիմիկատների փոխարեն որպես բնական, ոչ թունավոր այլընտրանք կարող եք ձեր բույսերի վերին հողային շերտին կենսահումուսի 20 %-անոց խառնուրդ ավելացնել: Կենսահումուսը բույսերը վնասատուներից պաշտպանելու բնական միջոց է, որը նաև ցիտրուսային բույսերի աճի համար հավասարակշռված սննդարար նյութեր է պարունակում: Փորձեք Վիսկոնսինի լավագույն վերմիկոմպոստը և դուք կզարմանաք, թե որքան հեշտ ու արդյունավետ է այն: Այլ լավ նորություններ ևս կան. կենսահումուսը նաև ճնշում է բույսերի հիվանդությունները:

Տեսադարան

Կապ

3 Հարկ Առաջին սենյակ
19ա , Խանջյան փողոց Երևան
Հեռախոս: +374 60 747402 | +374 93 515251