Կենսահումուսի առավելությունները

Գնալով ավելի մեծ ուշադրություն  է դարձվում գյուղատնտեսական մթերքների  արտադրությանն օրգանական ճանապարհով:Օրգանական գյուղատնտեսությունն  ապահովում է  բարձր որակի մթերքների արտադրությունը,որը մարդկանց, կենդանիների   համար  անվտանգ սնունդ է:Ապահովում է հողի կենսաբանական բարձր  ակտիվությունը, նիտրատներով և նիտրիտներով  աղտոտվածության ցածր մակարդակը:Բարձր բերքատվություն ապահովելու համար պետք է  ամեն տարի հողում վերականգնել հումուսի քանակությունը բույսերի պահանջներին համապատասխան:Հումուսի քանակության վերականգնման համար ամենալավագույն ճանապարհներից մեկը կենսահումուսով պարարտացումն է, որն  ստացվում է գոմաղբից և օրգանական մնացորդներից՝ կալիֆորնիական  կարմիր  որդերի միջոցով:Որդերը, սնվելով գոմաղբով և օրգանական տարբեր թափոններով, դրանց  փոխարկում են   կենսահումուսի,ինչն  անգերազանցելի օրգանական պարարտանյութ է:Գոմաղբի մեկ տոննան  որդերի միջոցով փոխակերպվում է 600կգ կենսահումուսի և 100կգ որդերի զանգվածի,որն  իր հերթին թռչունների, խոզերի համար հիանալի սպիտակուցային կեր է:


Օրգանական նյութերը որդերի մարսողական տրակտում ֆիզիկաքիմիական, կենսաքիմիական և միկրոկենսաբանական ազդեցության ենթարկվելով,  փոխակերպվում են կենսահումուսի:
 Կենսահումուսով հողը պարարտացնելիս,  ի տարբերություն գոմաղբի, մեկ հեկտարին  տրվում է 3 տոննա,որը 10 անգամ քիչ է, քան գոմաղբը:Նա օժտված է բարձր արդյունավետությամբ, բացի այն, որ նա բարձրացնում է  բերքատվությունը, այլև կենսահումուսով պարարտացված հողի վրա աճած պտուղ- բանջարեղենը հասունացնում է  10-15 օր շուտ և բույսերը  ձեռք են բերում հիվանդությունների, վնասատուների ու ցրտահարությունների նկատմամբ դիմացկունություն:Կենսահումուսը պարունակում  է բույսերի կողմից հեշտ յուրացվող բոլոր անհրաժեշտ սննդարար էլեմենտները:Այն  հիանալի և անփոխարինելի օրգանական պարարտանյութ  է,որով պարարտացնելիս միաժամանակ նաև հողը վարակազերծվում և ախտահարվում է:Որոշակի նորմայով պարարտացնելիս, 3-4 տարվա ընթացքում բերքատվությունը 20-30%-ով  բարձրանում  է:Ամենամյա պարարտացման դեպքում, ամենաաղքատ հողից կարելի է ստանալ  բարձր կայուն բերք:

Կենսահումուսը պարունակում  է ակտիվ կենսաբանական նյութեր,որոնց շնորհիվ բարձրանում է սերմերի ծլունակությունը,ծիլերի կպչողականությունը,բարելավվում է բերքի որակը:
Կենսահումուսի մեջ գտնվող սննդարար նյութերը դանդաղ լուծվում են ջրում և բույսերին երկար ժամանակ ապահովում են սննդարար տարրերով:
Ոսկեվանում գործում  է 2 կենսահումուսի  կետ:

Տեսադարան

Կապ

3 Հարկ Առաջին սենյակ
19ա , Խանջյան փողոց Երևան
Հեռախոս: +374 60 747402 | +374 93 515251