09 Մարտի

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը կփորձի նոր տեխնոլոգիաներով ոլորտը մրցունակ դարձնել. գործադիր տնօրենը` նոր ծրագրերի մասին

Written by 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց նորաստեղծ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը և շեշտեց, որ նպատակն է առավել արդյունավետ կառավարել ոլորտը, և նոր տեխնոլոգիաներով` գիտական հենքի վրա, մրցունակ ու արդյունավետ գյուղատնտեսություն ունենալ:

Ըստ նրա՝ մի քանի կառույցներ միավորվել են: Ինչպես Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը, այնպես էլ նախկին խորհրդատվական ծառայություններ մատուցող ԳԱՄԿ-երի և ԳԱՀԿ-ի աշխատանքները կենտրոնացվել են մեկ հիմնադրամում: Գեղամ Գևորգյանը պնդեց, թե ԳԱՀԿ-երի անունը չի փոխվել՝ հիմնադրամ են դրել, լուրջ աշխատանքներ են պատրաստվում իրականացնել:

Գեղամ Գևորգյանը ներկայացրեց՝ ինչով է զբաղվելու հիմնադրամը: Ըստ նրա՝ սպառողական կոոպերատիվներին առաջին փուլով հնարավորություն են տվել անասնապահությամբ զբաղվել՝ խմոցներ, ջրագծեր կառուցելով, որ հեռավոր արոտներում արդյունավետ անասնապահությամբ զբաղվեն:



«Երկրորդ փուլում նոր մոտեցում ենք ձևավորում, փորձում ենք ստեղծել կոոպերատիվներ, որոնք նպաստելու են բիզնես կարողությունների զարգացմանը: Այսինքն՝ կոոպերատիվներին, որոնք հաջողակ են և ցանկություն ունեն, հնարավորություն ենք տալիս վերամշակման նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել, բիզնես մոդելներ ներդնել և իրենց ապրանքը, որը նախկինում սպառման խնդիր ուներ, վերամշակեն և սպառման շուկա մտցնեն»,-ասաց նա և հավելեց, թե այդ առումով հաջողություններ ունեն, կոոպերատիվների թիվը 119 է այս պահին: Փորձելու են այս մարդկանց նոր տեխնոլոգիաներով խրախուսել:

Հաջորդ քայլը, ըստ հիմնադրամի տնօրենի, պետության և մասնավորի համագործակցությամբ օրգանական պարարտանյութի արտադրության ծրագիրն է, որը կփոխարինի ՀՀ ներկրվող ոչ օրգանական պարարտանյութին: «Նպատակն է գյուղմթերքը ՀՀ-ում դարձնել օրգանական, և նվազագույն շեմ է 20 000 հա-ի համար օրգանական պարարտանյութ արտադրելը»:

Հաջորդը քայլը, ըստ նրա, կլինի գյուղտեխնիկայի կայանի ստեղծումը՝ պետության մասնակցությամբ: Ըստ Գևորգյանի՝ նորագույն տեխնոլոգիաներ ձեռք կբերվեն, որից կօգտվեն հատկապես փոքր և միջին ֆերմերները: «Եթե մեծը կարող է իրեն թույլ տալ թանկարժեք տեխնիկա ձեռք բերել, ապա փոքրն էլ հնարավորություն կունենա օգտվել, և ավելի բարձր բերքատվություն ստանալ»,-ասաց նա:

Հաջորդը կերարտադրության զարգացումն է, որը կխթանի անասնապահությունը:  

Բավական մեծ բլոկ, ըստ Գեղամ Գևորգյանի, հատկացված է խորհրդատվությանը, ինչը մասնագետի համոզմամբ՝ գյուղատնտեսության լոկոմոտիվն է:

Read 820 times Last modified on Կիրակի, 15 Ապրիլի 2018 14:36
Rate this item
(0 votes)

Տեսադարան

Կապ

3 Հարկ 5- րդ սենյակ
28 , Ռուբինյանց փողոց, Երևան
Հեռախոս: +374 93 515251